Հայաստանն Իրանի տարածքով կարող է շատ հեշտ հասանելիություն ունենալ դեպի դուրս. Իրանցի նախարար
Մենք Կասպից ծովի արեւելյան եւ արեւմտյան հատվածներում շատ լավ ենթակառուցվածքային ծրագրեր ենք պլանավորել եւ Հայաստանն այդ ճանապարհով կարող է շատ հեշտ հասանելիություն ունենալ դեպի դուրս: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Իրանը շատ հարմարավետ տարածք է հանդիսանում դեպի դուրս մուտք գործելու համար: Դա կարող է տարանցիկ ճանապարհ լինել նաեւ փակուղիները վերացնել ապրանքների համար, խթանելու ու նպաստելու տարածաշրջանային համագործակցությանը:
Մենք վստահաբար, ապագայում ավելի ուրախ լուրեր կլսենք երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մասին»,- ընդգծեց նա: