«Եկել է ժամանակը՝ գլուխներ փրկելու». Անդրանիկ Քոչարյանը՝ Սամվել Շահրամանյանին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանն ուզում է, որ ԼՂ իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը:
«Այդ իշխանությունները մի օր ասում են՝ «ստորագրել ենք», մի օր ասում են՝ «չենք ստարագրել», մի օր ասում են՝ «այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան», մեկ էլ ասում է՝ «պետք է գլուխ ջարդենք»։ Ես էլ ասում եմ՝ չէ, պարո՛ն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք, եկել է ժամանակը՝ գլուխներ փրկելու, գլուխներ ջարդել չպետք է լինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նա։
Քոչարյանն ընդգծեց՝ ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ վերջը ստորագրե՞լ է Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ. «Շահրամանյանը եթե չի ստորագրել ԼՂՀ-ն լուծարելու փաստաթուղթը, այդ դեպքում ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր ԼՂ-ում, ինչո՞ւ արցախահայությունը լքեց իր բնակավայրը»: