Հաջորդ տարի կկարողանանք այնպես կազմակերպել, որ բոլոր մանկապարտեզներում երկարօրյայի ծառայություն իրականացվի. Ավինյան
Այն ծնողները, ովքեր աշխատում են, պետք է հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում. եկեք այնպես անենք, որ մեկ տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում այս հնարավորությունը ստեղծենք։
Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Զեկուցվեց, որ 162-ից 85 մանկապարտեզներում են գործում երկարօրյա խմբեր, մանկապարտեզ հաճախող 26 500 երեխայից 1 000-ն են օգտվում երկարօրյա խմբակներից։
«Հաջորդ տարի, վստահաբար, կկարողանանք այնպես կազմակերպել, որ գրեթե 100 տոկոսում այս ծառայությունն ունենանք», - նշեց Ավինյանը։