Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ պաշտպանության փոխնախարար
Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Անդրադառնալով Ֆրանսիա Պաշտպանության նախարարի այցին՝ նա ասաց, թե ՊՆ-ն համապատասխան հաղորդագրություն կտարածի։
«Մենք որևէ տեղեկություն չենք թաքցնում, ինչ լինի՝ մենք տարբերաբար կտեղեկացնենք», - նշեց փոխնախարարը։