Աշխարհում ոչ մի թիմ չի կարող «Բրայթոնի» դեմ խաղում 90 րոպե առավելություն ունենալ․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ մոլորակի վրա ոչ մի թիմ ի վիճակի չէ 90 րոպե առավելություն ունենալ «Բրայթոնի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 9-րդ տուրում «քաղաքաբնակները» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել էին «ճայերին»։
«Աշխարհում ոչ մի թիմ չի կարող «Բրայթոնի» դեմ խաղում 90 րոպե առավելություն ունենալ: Դա անհնար է։ Ես զարմացա, որ մենք դա արեցինք 55-60 րոպե»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մանչեսթեր Սիթին» ներկայումս գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, բայց եթե «Տոտենհեմը» հաղթի «Ֆուլհեմին», ապա նորից կգլխավորի մրցաշարային աղյուսակը: