Իրաքի բանակի ու քրդական ուժերի միջև մարտեր են բռնկվել
Իրաքի հյուսիսում գտնվող Մախմուր քաղաքում մարտեր են սկսվել իրաքյան բանակի և քրդական «Փեշմերգա» ստորաբաժանման ուժերի միջև, հայտնում է իրաքյան Rudaw հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է, մարտերի պատճառ են դարձել Մախմուրում երեք ռազմական դիրքերի սեփականության վերաբերյալ վեճերը, այն բանից հետո, երբ սեպտեմբերի 19-ին Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարեց տարածաշրջանից իր բոլոր ուժերի դուրսբերման մասին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բախումների արդյունքում սպանվել է առնվազն մեկ քուրդ մարտիկ։