Պենտագոն. ԱՄՆ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան հակամարտության ցանկացած սրման
ԱՄՆ-ը «համապատասխան քայլեր կձեռնարկի»՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության ցանկացած սրման, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Եթե որևէ խումբ կամ երկիր ձգտում է ընդլայնել այս հակամարտությունը և օգտվել այս շատ դժբախտ իրավիճակից, որը մենք տեսնում ենք, մեր խորհուրդն է՝ մի արեք դա», - ասել է նա ABC News-ին տված հարցազրույցում ժամեր անց այն բանից, երբ Պենտագոնը հայտարարեց, որ մեծացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։
«Մենք պահպանում ենք ինքնապաշտպանության իրավունքը և առանց վարանելու համապատասխան միջոցներ կձեռնարկենք», - ավելացրել է Օսթինը: