Հայտնի է՝ երբ կավարտվի Վեդիի ջրամբարի շինարարությունը
Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից․
«Իրականացված է ընդհանուր աշխատանքների ավելի քան 95%-ը»,- տեղեկացրել են նախարարությունից՝ հավելելով, որ, համաձայն կապալառուի կողմից ներկայացված ժամանակացույցի, Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև 2023թ․ դեկտեմբերի 30-ը:
Հարցին՝ ժամկետների մեջ տեղավորվելու խնդիրներ կա՞ն, գերատեսչությունից պատասխանել են, թե այս պահին շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, իսկ ժամկետների հետ կապված միակ խոչընդոտ կարող են հանդիսանալ անբարենպաստ եղանակային պայմանները. «Այդ դեպքում անթույլատրելի է կավային շերտի տեղադրումը»: