Հաջորդ շաբաթվանից արցախցիերին կտրամադրվեն բնակարանների վարձակալության գումարները
100 հազարական դրամները փոխանցվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին:
Այս մասին այսօր Հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Հաջորդ շաբաթվանից սկսած կտրամադրվեն նաև վարձակալության գումարները՝ 50 հազարական դրամները»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ բռնի տեղահանված և Հայաստանում դպրոց հաճախող երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 15 388։
«Այս պահի դրությամբ ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում 151 անձ շարունակում է բուժումը։
Դրական ցուցանիշով՝ լավացումով, նախորդ շաբաթների ընթացքում արդեն 100 անձ դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո»,-նշել է խոսնակը։