Իրան. Իրանի և Ռուսաստանի միջև ազատ առևտուրը կսկսվի 2024 թվականին
Իրան-Ռուսաստան առևտրա-արդյունաբերական պալատի անդամ Քամբիզ Միրքարիմին «ԻՐՆԱ»-ին տված հարցազրույցում ասել է, որ երկու երկրներն ազատ առևտուրը կսկսեն մինչև 2024 թվականի սկիզբը:
Քամբիզ Միրքարիմին ասել է, որ մաքսային և մրցակցային շուկայի ոլորտներում գործարարների տնտեսական խնդիրները կլուծվեն մինչև իրանական տարվա վերջ (2024 թվականի մարտ)՝ Իրանի և Եվրասիական երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման միջոցով։
Ըստ լրատվամիջոցի, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մոտ են երկար սպասված ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱԳ) կնքմանը, և ԱԱԳ-ն կարող է ուժի մեջ մտնել այս տարի։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը Իրանի, Ռուսաստանի և մի շարք երկրների միջև, որն ընդգրկում է Եվրասիայի մեծ տարածք՝ Արևելյան Եվրոպայի սահմաններից մինչև Չինաստան, հնարավոր կլինի այս տարվա վերջին։