Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար
Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար։ Ինչպես հաղորդում է Augsburger Allgemeine-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարարության պետական քարտուղար Յոխեն Ֆլասբարտը, որը նախօրեին ժամանել է Կիև:
Նրա խոսքով՝ գումարը կուղղվի կրթությանը, առողջապահությանը և խմելու ջրամատակարարմանը, ինչպես նաև քաղաքների վերակառուցմանը: