Շարունակվում է անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող քաղաքացիների գրանցումը. Իսրայելում ՀՀ դեսպանություն
Շարունակվում է Իսրայելից Հայաստան անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը, հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից։
«ՀՀ կառավարությունն իր հնարավոր որոշումները կայացնելիս առաջնորդվելու է ստորև ներկայացված հղումով հասանելի էլեկտրոնային հայտի միոջոցով ձևավորված ցուցակով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, անկախ տարիքից, այդ թվում՝ յուրաքանչյուր անչափահասի համար, անհրաժեշտ է լրացնել առանձին հայտ՝ ընտանիքի բոլոր անդամների համար նշելով միևնույն բջջային հեռախոսահամարը։
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել Իսրայելում ՀՀ դեսպանության հետ՝ թեժ գծի հեռախոսահամարով (+972 50 6670345)», - նշված է հաղորդագրության մեջ։