Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Այս գիշեր, ժամը 00:58-ին 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Մասալայի շրջանում:
Էպիկենտրոնը գտնվել է 18 կմ խորության վրա:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումները զգացվել են 3 բալ ուժգնությամբ:
Եվս մեկ ցնցում է զգացվել ժամը 06:09-ին, այս անգամ գրանցվել է 3.3 մագնիտուդով՝ 62 կմ խորության վրա: