Թուրքիայից ավտոմոբիլային արտադրանքը ամենաշատն արտահանվում է Գերմանիա
Թուրքիայի Ուլուդաղ նահանգի ավտոմոբիլային արտադրանք արտահանողների միությունը տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայում 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավտոմոբիլային արտադրանքի արտահանումը աճել է 10%-ով՝ կազմելով 10․6 մլրդ դոլար։ Ընդհանուր առմամբ նշվում է, որ ավտոմոբիլային արտադրանքի արտահանումը կազմում է 25 մլրդ 618 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է նաև, որ հունվար-սեպտեմբեր ամսիներին արտահանումներ են իրականացվել 200-ից ավելի երկրներ, ազատ գոտիներ և ինքնավար մարզեր։
Համաձայն հրապարակված տվյալների՝ Թուրքիայի ավտոմոբիլային արտադրանքի արտահանման ամենախոշորածավալ ուղղությունը Գերմանիան է։ Թուրքիայից այդ երկիր կատարված արտահանումն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9․97%-ով և կազմել 2 մլրդ 472 մլն դոլար։