Արամ Ա-ի նախագահությամբ Արցախյան հարցի հետ կապված նիստեր են անցկացվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախաձեռնութկամբ երկու հեռավար նիստեր են տեղի ունեցել արցախյան նոր իրավիճակում իրադարձությունների ընդհանուր գնահատականը կատարելու եւ առաջիկա աշխատանքների ուղենիշերը ճշտելու նպատակով։
Նիստերուն մասնակցել են Հայաստանից, Արցախից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Հարավային Ամերիկայից . Միջին Արեւելքից պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ եւ քաղաքագետներ՝ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Արմեն Մարուքյանը, Վահրամ Բալայանը, Վիգեն Չթրյանը, Սիմոն Փայասլյանը, Վահրամ Շամմասյանը, Խաչիկ Տեր- Ղուկասյանը, Նորա Պայրագտարյանը, Շահան Գանտահարյանը եւ խորհրդակցական նսիտերի քարտուղար Ահարոն Շխրտմյանը;
Առաջին նիստը կայացել է հոկտեմբերի 12-ին, այն նվիրված էր արցախյան իրադարձությունների պատճառահետեւանքային կապերին:
Քննարկումները վերաբերում են հետեւյալ հարցերին՝
ա) տարածաշրջանային իրադարձություններ եւ աշխարհաքաղաքականություն,
բ) բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակը եւ տարբեր պետությունների մոտեցումները, մարդասիրական օժանդակություններ,
գ)ռազմագերիների եւ պետական պաշտոնյաների ազատ արձակման պաանջների իրավական հիմքեր
դ)Արցախի ժողովրդի վերադարձի իրավունք՝ պայմանավորված անվտանգության երաշխիքներով եւ իրավունքների պաշտպանությամբ,
ե) կրոնական- մշակութային ժառանգության իրավիճակ, պատմության նենգափոխում;
Երկրորդ նիստում կենտրոնացել են իրավիճակի հաղթահարման իրավական հնարավոր ուղիների վրա;
Երկրորդ նիստի օրակարգի առանցքը պետք է լինի , աշխարհաքաղաքական նորագոյն իրադարձությունների լույսի տակ, հայկական կողմի հետագա աշխատանքային ուղիների քննարկումը։
Ակադեմիական-մասնագիտական բնույթի քննարկման յուրաքանչյուր նիստի ավարտին, Վեհափառ Հայրապետը ամփոփել է առաջարկված գործողությունների կետերը, որոնք պիտի համալրվեն հեռավար խորհրդակցությունների առաջիկա նիստերով եւ պիտի հրապարակվեն, հատկապես իբրեւ աշխատանքային ուղի առաջարկող վերլուծականներով։
Նշենք, որ համահայկական օրակարգի տարողություն ունեցող այս հրատապ թեմաների քննարկումների համար, Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ այս ձեւով կգործի մասնագիտական հարթակ, որին ներառված են Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից փորձագիտական մարդուժի ներկայացուցիչները։
Երրորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին: