ՄԱԿ-ի ԱԽ-ն հոկտեմբերի 24-ին նիստ կգումարի մերձավորարևելյան կարգավորման հարցով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենամսյա նիստը մերձավորարևելյան կարգավորման հարցով նախատեսված է հոկտեմբերի 24-ին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Երեքշաբթի տեղի կունենան բաց բանավեճեր Մերձավոր Արևելքի վերաբերյալ», - գրել է Պոլյանսկին «X»-ի իր միկրոբլոգում։