«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Նոա»-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրը եզրափակվեց «Ուրարտու»-«Նոա» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ի մարզաբազայի մարզադաշտում կայացած խաղում տան տերերին` «Ուրարտու»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել: Հանդիպման միակ գնդակը 22-րդ րոպեին խփեց Պրուդնիկովը:
«Ուրարտու»-«Նոա»`1:0:
Այս տուրից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Փյունիկ»-ը, որն ունի 30 միավոր: 26 միավորով երկրորդ տեղում «Ուրարտու»-ն է և եռյակը 23 միավորով եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն:
Հայաստանի առաջնության 13-րդ տուրի խաղերը կմեկնարկեն հոկտեմբերի 24-ից: