Շարունակում ենք Արցախում փնտրել մարդկանց, օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ
Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը հայտնում է․
«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին։
Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով:
Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոփվելու համար»։
Ֆոտոպատումն այստեղ՝ https://www.icrc.org/…/karabakh-ground-icrc-one-month