ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին: Այս մասին Գուտերեշը հայտարարել է Պաղեստինի հարցով Կահիրեի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։
«Կոչ եմ անում հրադադարի և պատանդների ազատ արձակման», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել արյունահեղությունը դադարեցնելու և երկու պետությունների ստեղծման մասին որոշման հասնելու համար:
«Անհրաժեշտ է կիրառել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը», - հայտարարել Է Գուտերեշը:
Նա կոչ է արել վերջ դնել խաղաղ բնակիչների, բնակելի տների և հիվանդանոցների վրա հարձակումներին:
«Գազայի հատվածում հումանիտար օգնությունը պետք է ապահովվի մշտապես»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: