Կանադայի Սենատի անդամը կոչ է անում անուշադրության չմատնել հայ ժողովրդին
Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը կոչ է անում անուշադրության չմատնել հայ ժողովրդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից հրապարակելով իր ելույթը Կանադայի սենատում։
«Այսօր ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք մեր անցյալը մոռանալու հետևանքները։ Մենք կրկնում ենք մեր պատմության ամենամութ պահերը ոչ միայն Իսրայելում, այլև այնպիսի վայրերում, ինչպիսին Արցախն է։ Խնդրում եմ՝ տեսեք, թե ինչպես եմ կոչ անում անուշադրության չմատնել հայ ժողովրդին»,- գրել է նա։
Around the world today, we are seeing the consequences of forgetting our past. We are repeating the darkest parts of our history, not just in Israel, but also in places like #Artsakh. PLEASE WATCH as I plead for the Armenian people not to be forsaken. https://t.co/MT1HAr25E2
— Senator Leo Housakos (@SenatorHousakos) October 20, 2023