Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու...

Չի կարելի արցախցիներին դիտարկել որպես Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս, դա նրանց գործը չէ՝ մեր գործն է. քաղաքագետ

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, ինչպես նաև Արցախի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցերը, անկասկած, դառնալու են քաղաքական առաջիկա զարգացումների հիմնական թեմաները։ Որքան էլ ՀՀ կառավարությունը փորձի հանրային ուշադրություն շեղել կարևոր խնդիրներներից և այդ քողի ներքո «բաժանիր, որ տիրես» սկզբունքով իշխանություն պահել, այնուամենայնիվ Արցախի ձայնը հնարավորչ չի լինելու խլացնել և դեռ ավելին՝ ուշ թե շուտ հայ ժողովուրդը կանգնելու է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև։ Ընդ որում, այդ որոշումները վերաբերվելու են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագային և լինելու են շատ ավելի խորքային, քան զուտ իշխանափոխության հարցերն են։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Բայց մեր հանրությունը դեռ պատրաստ չէ նման որոշումներ կայացնելուն։ Ցավոք, բացի որոշ գործիչներից, պատրաստ չեն նաև էլիտաները։ Բոլորի մոտ եղածը հասկանալու, մարսելու և հետևություններ անելու շրջան է, որը, հաշվի առնելով աղետի մասշտաբները, կարող է նաև երկար ձգվել։ Բնականաբար, այս իրավիճակի չհաղթահարված լինելը շարունակ նոր խնդիրներ է առաջացնում հայկական պետության և ժողովրդի համար։ Եվ սա արդեն նմանվում է փակ շղթայի, որից ելքը հետզհետե ավելի անհնար է թվում։ Բայց դա միայն թվացյալ անելանելիություն է։

Իրականում Հայաստանը վերականգնվելու և նորից ուժեղ պետություն լինելու մեծ շանսեր ունի։ Դա պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Դա շատ լավ հասկանում են նաև մեր թշնամիները։ Դա է պատճառը, որ Հայաստանի ու հայ էլիտաների դեմ պայքարը չի ավարտվում։ Եվ այն, ինչ մենք տեսանք նախօրեին Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի դիմաց, ասվածի վառ ապացույցներից է։

Թշնամին ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ժողովրդի և իր էլիտաների կապը շարունակի խզված մնալ։ Ոչ թե Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումն է այսօրվա ՀՀ իշխանությունների նպատակը (այդ հարցն իրենք վաղուց արդեն լուծված են համարում - Հ.Մ.-Շ.), այլ 120 հազար մեր հայրենակիցների՝ ընդհանուր կորստով, ցավով ու երազանքներով միավորված համայնքի մեջ անվստահություն ու գժտություններ սերմանելը։ Այնպես անել, որ հանկարծ այդ մարդիկ որևէ մեկի շուրջ չմիավորվեն, ուժ չդառնան, պահանջներ չներկայացնեն, քայլեր չձեռնարկեն… Ահա, թե որն է Նիկոլի ու նրա կոնսուլտանտների իրական նպատակը։ Արցախի իշխանությունները սա պետք է լավ գիտակցեն։

Նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի խորհրդարանական ուժերը, պետական ու հանրային գործիչները մեծ փորձության առջև են կանգնած այսօր։ Չեմ ուզում ասվածը ավելորդ լավատեսություն թվա, բայց մեր ժողովուրդն Արցախը դեռևս չի կորցրել։ Արցախը կկորցնենք այն ժամանակ, եթե թշնամուն հաջողվի «լուծել» արցախահայության խնդիրը։ Այսինքն, եթե կարողանան քանդել այդ համայնքը, զրկել մարդանց իրենց շահերը ներկայացնող առաջնորդությունից ու տարալուծել մեր հայրենակիցներին Հայաստանով ու աշխարհով մեկ։

Թշնամին շատ ակտիվ է աշխատում այս ուղղությամբ։ Արցախի մեր հայրենակիցներն ամեն օր ենթարկվում են տեղեկատվական տեռորի։ Իշխանական քարոզչությունը շարունակ ստեր է հրապարակում Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մասին, քարոզչական պիտակներ կպցնում նրանց վրա, մարդկանց խաբում, իբրև իրենց թալանել են և այլն, և այլն։ Զուգահեռաբար արցախցիների իրական առաջնորդներին փորձում են փոխարինել բարոյազուրկ, անհայրենիք տարատեսակ տականքներով։ Իսկ որպեսզի Արցախի իշխանությունները չկարողանան ստեղծված իրավիճակին համարժեք որոշումներ կայացնել, նրանց ծանրաբեռնում են կեղծ օրակարգերով և կանգնեցնում ոչինչ չտվող ընտրության առջև։

Այսպես, արդեն քանի օր է Արցախի նախագահն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկում են հայկական երկրորդ պետության լուծարման մասին Արցախի նախագահի՝ իրավական ոչ մի ուժ չունեցող «հրամանագրի» չեղարկման հարցը։ Ընդ որում, այդ «հրամանագրի» չեղարկման մասին քաղաքական որոշում արդեն կա, դա կյանքի կոչելու ձևի հարցում չեն կողմնորոշվում։ Ժամանակի անպտուղ կորուստ… Ինչու՞ եմ «հրամանագիրը» չակերտների մեջ դնում, որովհետև պարզից էլ պարզ է, որ նույնիսկ այդ թուղթը ստորագրելու պահին Ս. Շահրամանյանը հասկացել և գիտակցել է, որ իրականում դա ոչ թե հրամանագիր է, այլ թշնամու ագրեսիան կանխելուն ուղղված թղթի կտոր։ Այդ թուղթը ստորագրելու որոշումն Արցախում բոլորը միասին են ընդունել՝ ընդ որում, տեղում նաև զուգահեռ որոշելով, որ առաջին իսկ հարմար պահին չեղարկելու են այն։ Հիմա դա երկար քննարկելու ի՞նչ կարիք կա՝ խորհրդարանով չեղարկեն, դատարանով, թե՞ նախագահի մեկ այլ հրամանագրով։ Միթե՞ պարզ չէ, որ ինչքան երկար այս հարցը մնա հանրային քննարկումների օրակարգում, այնքան ավելի շատ օգուտներ կքաղեն դրանից մեր թշնամիները։ Պետք է արագ երկրորդ հրամանագիրը կազմել և վերջ՝ հարցը փակված է։

Արցախի իշխանությունները պարտավոր են ժամ առաջ դուրս գալ կեղծ օրակարգերից և զբաղվեն բացառապես արցախցիներին միավորելու ու նրանց բոլոր իրավունքները պաշտպանելու խնդրով՝ թույլ չտալով, որպեսզի մեր հայրենակիցները ցանկացած տիպի շահարկումների առարկա դառնան։ Տեղին չեն Արցախի իշխանությունների այն մտահոգությունները, թե իրենց խոսելուց կարող է թշնամին օգտվել և, օրինակ, հարձակում գործել Սյունիքի վրա։ Վստահեցնում եմ՝ նման հարցերը բոլորովին այլ մակարդակներում ու նաև այլ մայրաքաղաքներում են քննարկվում։ Տեղին չէ նաև Արցախի իշխանությունների զգուշացումը, թե իրենց գործունեությունը կարող է նոր խնդիրներ առաջացնել Բաքու գերի տարված Արցախի նախկին նախագահների, պետական ու ռազմական գործիչների համար։

Նրանց խնդիրներն էլ են այլ մակարդակներում լուծվում։ Բայց, եթե նույնիսկ ոչ, ապա, հարգարժան պարոնայք, վստահ եմ՝ դուք էլ եք հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներ ու Արցախի ժողովուրդ հասկացությունների հարցում ընտրությունը որը պետք է լինի։ Ինձ էլ է դժվար գրել այս տողերը. Բաքվի գերիների մեջ շատ հարազատ ընկերներս ու անսահման հարգանքս վայելող գործիչներ են։ Բայց ես նաև գիտեմ, թե որը կլիներ նրանց ընտրությունը ու դուք էլ դա լավ գիտեք։

Հետևաբար, ամեն ինչ ավելի քան պարզ ու հստակ է։ Թե ինչպիսինն էր Նիկոլի առաջարկը Արցախին, բոլորս արդեն գիտենք։ Վստահեցնում եմ՝ Հայաստանի համար պատրաստած նրա ծրագիրն էլ է նույնը։

Եվ ուրեմն պետք չէ սպասել նրա հետ հանդիպմանն ու ինչ-որ հարցեր քննարկելուն։ Իր անելիքն նա արդեն արել է, իսկ եթե հանկարծ ուրիշ բան էլ խոստանա՝ խաբելու է։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլինի, եթե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շատ բաց խոսի հանրության հետ (իհարկե, ոչ Պետրոսի եթերում), ներկայացնի բոլոր իրողությունները, չշրջանցի խնդրահարույց հարցերը, առաջարկի իրավիճակի դժվարությունները հաղթահարելու իր ծրագիրն ու առաջ շարժվի։ Նա կարող է դա անել։ Երեկ Սամվել Շահրամանյանը կանգնած էր իր ժողովրդի առջև։ Կանգնած էր այն մարդկանց առջև, ում խաբելով սադրանքի էին բերել։ Հասկանում եմ՝ դժվար է, բայց պետք է։ Դա է Սամվել Շահրամանյանի ամենամեծ առաքելությունը՝ առաջնորդել իր ժողովրդին դեպի փրկություն։

Իսկ Հայաստանի ազգային ուժերը պետք է ամեն կերպ սատար լինեն արցախցիներին Արցախ վերադարձի հնարավորություն տվող ցանկացած ծրագրի իրագործմանը։ Չլինի Արցախ՝ չի լինի նաև Հայաստանի Հանրապետություն։ Չի լինի նաև հայ ժողովուրդ։ Սա պաթոս չէ։ Սա իրողություն է՝ այս տարածաշրջանում ապրելու դարերով մշակված և հղկված տրամաբանություն։ Այդ հարցը միևնույն է լուծվելու է։ Եթե նույնիսկ հայ ժողովուրդը չկարողանա լուծել, այլոք են դա անելու։ Պարզապես այն ժամանկ մենք կդադարենք գործոն լինել՝ մեր ապագան հանձնելով այլոց տնօրինությանը։

Չի կարելի արցախցիներին դիտարկել որպես Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս։ Դա նրանց գործը չէ՝ մեր գործն է։ Արցախցիների առաքելությունը շատ ավելի մեծ ու խորքային է։ Ոչ թե նրանք պետք է օգնեն Հայաստանի քաղաքացիներին իշխանափոխության հարցում, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀ քաղաքացիները պետք է ամեն կերպ ծառայեն Արցախի ազատագրմանը։ Կարևորը երկրորդականին ստորադասելու ոչ մի իրավունք չունենք։ Սա մենք բոլորս պետք է հասկանանք։ Շատ լավ հասկանանք»,- գրել է նա։

Այս թեմայով

Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan