Էրիկ Կարապետյանի հետաձգված մենահամերգը տեղի կունենա մյուս տարի
Էրիկ Կարապետյանի մենահամերգը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 13-ին։
«Սիրելի՛ հանդիսատես, իմ երկար սպասված համերգը, որը հասկանալի պատճառներով հետաձգվել էր, կայանալու է փետրվարի 13-ին` Սիրո տոնին ընդառաջ», - հայտնել է երգիչը:
Էրիկի համերգը նախատեսված էր սեպտեմբերի 30-ին, սակայն հետաձգվել էր Արցախի վրա ադրբեջանական հարձակման պատճառով։