Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի․ հայտնի են փոխքաղաքապետների անունները
Հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 3380-Ա որոշմամբ. 1. 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ»,- ասված է որոշման մեջ:
Tert.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ Արմեն Փամբուխչյանը կնշանակվի qաղաքապետի 1-ին տեղակալ, իսկ Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանն ու Սարգիս Մադաթյանը՝ քաղաքապետի տեղակալներ։