Երեխաները մտավոր ունակությունները ժառանգում են մորից․ ինչպիսի՞ գենետիկ «գծեր» են վերցնում հայրերից
Գենետիկան ամենախորհրդավոր և հետաքրքիր գիտություններից մեկն է:
Իհարկե, երեխան ժառանգում է երկու ծնողների գեները, բայց նա հենց իր հորից կվերցնի գերիշխող մի քանի հատկություններ՝ ինչպես լավ, այնպես էլ ոչ այնքան լավ:
Ահա այն գենետիկական յուրահատկությունները, որոնք երեխաները ժառանգում են հայրերից.
1. Սրտի հիվանդություն
Համաձայն Լեստերյան համալսարանի գիտնականների կողմից իրականացված ուսումնասիրությունների, տղամարդիկ՝ որոնք որոշակի տիպի քրոմոսոմի կրող են, գրեթե 50% ավելի մեծ հավանականությամբ խոցելի են կորոնար շնչերակի վրա ազդող հիվանդություններից (վիճակ, որը բնութագրվում է դեպի սիրտ թթվածնի մատակարարման նվազմամբ): Եվ այս հատկությունը կարող է փոխանցվել որդիներին:
2. Հոգեկան խանգարումներ:
Տղամարդկանցից երեխաներին փոխանցվող հոգեկան խանգարումների թվին են պատկանում շիզոֆրենիան և ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմը: Հոր տարիքի հետ ռիսկը մեծանում է, քանի որ տարիների ընթացքում տղամարդու ԴՆԹ-ն մուտացիայի է ենթարկվում: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք ծնվում են ձվաբջիջների որոշակի խմբով, և նրանց ԴՆԹ-ն չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում:
3. Ծուռ ատամները
Ատամների և ծնոտի ձևի համար պատասխանատու արական գեներն ավելի ուժեղ են, քան իգական գեները: Հորից երեխան կարող է ստանալ ոչ միայն ծուռ ատամներ, այլև բարակ էմալ:
4. Վերարտադրողականության հետ կապված խնդիրներ
Գիտնականների կարծիքով սերմնահեղուկի անբավարար որակը կարող է լինել գենետիկ խնդիր: Եթե երեխան ծնվել է արտամարմնային բեղմնավորման արդյունքում, ապա, ամենայն հավանականությամբ, նա նույնպես կտառապի անպտղությունից:
5. Սեռ
Կանխատեսումը կարելի է կատարել՝ ուսումնասիրելով հոր ծագումնաբանական ծառը: Եթե սերմնահեղուկը կրում է X քրոմոսոմ, ապա մոր X քրոմոսոմի հետ կապվելիս աղջիկ կլինի: Իսկ եթե սերմնահեղուկում Y- քրոմոսոմ է, տղա կլինի: Հետազոտողները ենթադրում են, որ դեռևս չբացահայտված գենը պատասխանատու է , թե ինչպես X և Y քրոմոսոմները կբաշխվեն սերմնահեղուկում:
6. Աչքի գույն
Քանի որ արական գեները գերակայում են կանացի գեների վրա, դիմագծերը և աչքերի գույնը, հավանաբար, նույնը կլինեն, ինչ հորինը:
7. Հասակ
Հասակը մեծապես կախված է հայրական գեներից: Բարձրահասակ հայրիկներն ունեն բարձրահասակ երեխաներ:
Մի փոքր էլ ինտելեկտի մասին
1. Ինտելեկտը չի փոխանցվում հորից որդուն: Այսինքն, եթե դուք հանճար եք, ապա ձեր որդին 100% չի ժառանգի ձեր գեները:
2. Տկարամտությունը չի փոխանցվում հորից որդուն: Այսինքն, եթե դուք ապուշ եք, ապա ձեր որդին պարտադիր չէ լինի ապուշ ինչպես դուք (ինչի համար էլ շնորհավորում ենք ձեզ):
3. Ինտելեկտը հորից կարող է փոխանցվել միայն աղջկան: Այն էլ միայն կիսով չափ:
4. Տղամարդը ինտելեկտ կարող է ժառանգել միայն մորից, որը մայրը՝ իր հերթին ժառանգել է իր հորից:
5. Հանճարների աղջիկները կլինեն ուղիղ կիսով չափ խելացի, ինչպես իրենց հայրը, բայց նրանց որդիները կլինեն հանճարներ: Եթե նրանց հայրը հիմար է, ապա աղջիկները կլինեն իրենց հորից ուղիղ կիսով չափ հիմար:
6. Այդ պատճառով հանճարեղ կանայք հազվադեպ են պատահում, ինչպես և չափազանց հազվադեպ են պատահում 100%-անոց հիմար կանայք: Փոխարենը հանճարեղ տղամարդիկ և հիմար տղամարդիկ չափազանց շատ են: Այստեղից էլ և անհաջողակ հարբեցողների և միայնակ մայրերի սերունդներ և նաև նոբելյան մրցանակակիրներ (գրեթե բոլորը տղամարդ):
Հետևություններ տղամարդկանց համար
1. Որդու մտավոր ունակությունները կանխատեսելու համար, պետք է նայել կնոջ հոր մտավոր ունակություններին (եթե նա ակադեմիկոս է, ապա ձեր որդին նույնպես շատ խելացի կլինի):
2. Քո դուստրը կստանա քո խելքի կեսը: Բայց նաև կստանա քո հիմարության կեսը: Ինտելեկտով նա ավելի մոտ կլինի քեզ: Նրա որդին կստանա քո ամբողջ մտավոր ունակությունները: Ուզո՞ւմ ես խելացի սերունդ՝ երազիր աղջիկ ունենալու մասին:
3. Քո մտավոր ունակությունները մայրիկից են, իսկ ավելի ճիշտ՝ պապիկից:
Հետևություններ կանանց համար
1. Քո որդին խելքով քո հոր պատճենն է և փնովել նրան բառերով. «Ինչքան հիմար ես, իսկական քո հոր պես»՝ այդքան էլ տեղին չէ:
2. Քո դուստրը դաստիարակությամբ կլինի քեզ նման, բայց մտավոր ունակություններով՝ հոր նման: Իսկ նրա որդիները կլինեն ձեր ամուսնու մտավոր պատճենները, փոխանցում է Mediahub-ը։