Շահրամանյանն ընդունել է մի քանի արցախցիների. հանդիպումը փակ է. Մուտքը հսկում են ոստիկանները
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում ԱՄՆ ներկայացուցչության շենքում փակ դռների հետեւում հանդիպում է մի քանի տասնյակ արցախցիների հետ:
Նշենք, որ առավոտյան Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա է սկսվել, որից որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց եւ ակցիայի մասնակիցները հրմշտելով մտան ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ:
Արցախի նախագահը համաձայնեց դուրս գալ եւ դրսում պատասխանել հավաքվածներին հարցերին: Նա հայտարարեց, որ շատ հարցերի վերաբերյալ չի կարող այստեղ խոսել, քանի որ դրանով վտանգի տակ կդնի Հայաստանի եւ Արցախի շահերը: Նա նաեւ հայտարարեց, որ ոչ ոք չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված Արցախի Հանրապետությունը: Քանի որ ներկաներն անընդհատ ընդհատում էին Սամվել Շահրամանյանին, նա առաջարկեց մի քանի տասնյակ արցախցիների հետ հանդիպել շենքի ներսում:
Ակցիան այժմ էլ շարունակվում է: Շենքի թե դրսում, թե ներսում ոստիկանության աշխատակիցներ կան: Կարմիրբերետավորները հսկում են այն սենյակի մուտքը, որտեղ Արցախի նախագահն է գտնվում: