Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում իրավիճակը լարված է. քաղաքացիները մտան շենք (ուղիղ)
Մի խումբ արցախցիներ հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջև՝ իրականացնելով բողոքի ակցիա։
Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց եւ ակցիայի մասնակիցները հրմշտելով մտան շենք: Շենքում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը եւ այլ պաշտոնյաներ:
Ներսում նույնպես իրավիճակը լարված է, ուզում են բարձրանալ վերև՝ Սամվել Շահրամանյանի մոտ։
Քիչ անց իրավիճակը մի փոքր հանդարտվեց եւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ՝ շենքի բակում հանդիպելու հավաքվածներին: