Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործության դեպք. Գրանցվել է 23 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 26 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, բնակարանային գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության՝ 4-ական, ֆիզիկական ներգործության՝ 3, սառը զենքի հայտնաբերման՝ 2, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորոթյունները չարաշահելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և աշխատանքի պաշտպանության և անվտանգության պահպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավորր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2 և համակարգչային հանցագործության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: