Իսրայելը տարհանում է Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքի բնակիչներին
Իսրայելը տարհանում է Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքի բնակիչներին։ Պաշտպանության նախարարությունը և Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել են, որ սկսելու են հյուսիսային Կիրյաթ Շմոնա քաղաքի բնակիչների տարհանումը կառավարության կողմից սուբսիդավորվող հյուրատներ:
Տարհանումը տեղի է ունենում հյուսիսային սահմանին լիբանանյան «Հեզբոլլահի» հետ առճակատման պատճառով լարվածության ֆոնին:
Երեկ քաղաքի վրա հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է երեք մարդ։ Կիրյաթ Շմոնան ունի մոտ 22000 բնակիչ, թեև շատերն արդեն հեռացել են շարունակվող լարվածության պատճառով:
Այս շաբաթվա սկզբին նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը ջանքեր է գործադրել լիբանանյան սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր բնակեցված տարածքները տարհանելու համար: