Ադրբեջանցի զինվորականներին աշխատանքից հեռացրել են սոցիալական ցանցերից օգտվելու համար
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն զինվորականների հետ կապված, ովքեր ծառայության ընթացքում օգտվել են սոցիալական ցանցերից, հայտնում են լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ մի քանի զինվորականներ ծառայության ժամանակ օգտագործել են սմարթֆոններ և իրենց անձնական հաշիվներում կիսվել ծառայության հետ կապված լուսանկարներով և տեսանյութերով։ Նշված զինծառայողների մի մասը հեռացվել է բանակից՝ համապատասխան հրամաններին և կանոնակարգերին հակասող գործողությունների համար, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել են խիստ կարգապահական տույժեր։