Հակաբիոտիկների հարուցած ալերգիկ ռեակցիաները․ Անաֆիլաքսիայի նշաններ
Հակաբիոտիկների ընդունումը մարդկանց մոտ կարող է առաջացնել տարբեր ալերգիկ դրսևորումներ, ինչպիսիք են՝ ցանը, դեմքի այտուցվածությունը կամ շնչարգելությունը:
Ալերգիան կամ գերզգայունության ռեակցիան հակաբիոտիկների ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություն է: Անհրաժեշտ է միշտ տեղեկացրել բժշկին, եթե նախկինում որևէ դեղից, այդ թվում՝ հակաբիոտիկներից գրանցվել է որևէ տիպի ալերգիկ ռեակցիա:
Թեթև ալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել միայն մաշկային ցանով: Ծանր ալերգիկ ռեակցիան, որը հայտնի է որպես անաֆիլաքսիա, սովորաբար զարգանում է հակաբիոտիկն ընդունելուց հետո՝ մոտ մեկ ժամվա ընթացքում և դասվում է անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների շարքին:
Անաֆիլաքսիայի ախտանիշներն են՝
դժվարացած կամ աղմկոտ շնչառություն,
լեզվի այտուց,
կոկորդի այտուց և նեղացում,
խոսելու դժվարություններ,
ձայնի խռպոտացում,
խզզոց կամ հազ,
գլխապտույտ կամ գիտակցության կորուստ,
հաճախացած անոթազարկ (տախիկարդիա),
գունատություն և ընդհանուր թուլություն (հատկապես մանկահասակ երեխաների մոտ):
Երբեմն կարող է զարգանալ անաֆիլաքսիայից ավելի քիչ վտանգավոր վիճակ, օրինակ՝
դեմքի, շրթունքների այտուցվածություն,
եղնջացան կամ մաշկային բծեր,
որովայնի ցավ կամ փսխումներ:
Ժամանակակից ուղեցույցներով որպես անաֆիլաքսիայի հասցնող սուր ալերգիկ բուժման առաջին միջոց առաջարկվում է ադրենալինը (Էպինեֆրին):
Հակաբիոտիկներից ալերգիկ ռեակցիաների մեծ մասը պատճառվում է պենիցիլինով կամ պենիցիլինի շարքի դեղերով: Ալերգիկ ռեակցիաներ առաջացնելու հակում ունեն նաև սուլֆոնամիդային խմբի հակաբիոտիկները:
Հակաբիոտիկ ստանալուց հետո առաջացող սրտխառնոցի զգացումը և փսխումը սովորաբար հակաբիոտիկի կողմնակի ազդեցության, քան ալերգիկ ռեակցիայի նշան է: Որևէ հակաբիոտիկ ընդունելուց հետո առաջացող ալերգիկ ռեակցիան հուշում է, որ ալերգոլոգի խորհրդատվության անհրաժեշտություն կա, փոխանցում է Aysor.am-ը։