Քննարկվել է եվրոպական գինիների համտեսի ամենամեծ ամենամյա մրցույթը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը
Էկոնոմիկայի Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է խոշորագույն Mondial de Bruxelles մրցույթի կազմակերպիչ Քվենտին Ավոյին: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել եվրոպական գինիների համտեսի ամենամեծ Mondial de Bruxelles ամենամյա մրցույթը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։
Concours Mondial de Bruxelles-ը միջազգային հեղինակավոր մրցույթ է, որին ներկայացվում են աշխարհի տարբեր երկրներում արտադրվող հազարավոր գինիներ։ Մեդալների արժանանում են բարձր որակավորում ունեցող գինու փորձագետների կողմից կույր համտեսների արդյունքում բավարար միավորներ հավաքած գինիները։