Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Հոկտեմբերի 18-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 50-ամյա Յակուբ Մ.-ն: Նա հոկտեմբերի 14-ից հետախուզվում էր Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: