ՈւԵՖԱ-ն անորոշ ժամանակով չեղարկել է Իսրայելում նախատեսված բոլոր հանդիպումները
Իսրայելում ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերն անորոշ ժամկետով չեղյալ են հայտարարվել։ Որոշումն ուժի մեջ կմնա մինչև կազմակերպության հետագա ծանուցումը:
«Իսրայելում անվտանգության ներկա իրավիճակի մանրակրկիտ գնահատումից հետո ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է, որ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի հանդիպումները Իսրայելում չեն անցկացվի մինչև հետագա ծանուցումը:
Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիան և ակումբները՝ «Մաքքաբի Հայֆային» և «Թել Ավիվի Մաքքաբին», խնդրել են իրենց տնային հանդիպումների համար երկրից դուրս այլընտրանքային վայրեր/մարզադաշտեր գտնել, որոնք կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ այս որոշումը ուժի մեջ կմնա»,- ասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
ՈւԵՖԱ-ն նաև հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Վիլյառեալ»-«Մաքաբի Հայֆա» հանդիպումը հետաձգվել է հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը, իսկ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Մաքքաբի Թել Ավիվ»-«Զարյա» հանդիպումը հոկտեմբերի 26-ից տեղափոխվել է նոյեմբերի 25-ը, փոխանցում է ArmSport-ը։