ԼՂ-ում մնացած որոշ մարդիկ փոխադրամիջոց են խնդրում՝ հեռանալու համար. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայացրել է թե ինչպես են իրականացվում Լեռնային Ղարաբաղում մնացած սակավաթիվ բնակիչների որոնումները։ Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում նոր անձանց են գտնում:
«Փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել հեռանալ: Ոմանց անհրաժեշտ է բժշկական օգնություն, սնունդ և ջուր:
Մյուսները օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ էլ հեռանալու համար փոխադրամիջոց ստանալու նպատակով:
Տները, խանութներն ու գրասենյակները լքված են, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ և կատուներ»,- հայտնել են ԿԽՄԿ-ից: