Արցախցի Տաթև Վիրաբյանը կմնա կալանավորված
Արցախցի Տաթև Վիրաբյանը կշարունակի մնալ կալանավորված․ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց կալանավորման որոշման դեմ պաշպանների բողոքը։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով․ «Տաթևը կշարունակի մնալ բանտարկված․․․»։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանի վիճակը խցում կտրուկ վատացել էր, ուշագնաց էր եղել։ Փաստաբան Արսեն Բաբայանն էլ դիմել էր ՄԻՊ-ին։