Ախուրյանի համայնքապետի պարզաբանումը
Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում լարված իրավիճակ է ստեղծվել Ախուրյանի համալիր մարզադպրոցը, գրադարանը և « Ֆերմատա» արվեստի դպրոցը լուծարելու և «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին ավագանու՝ օգոստոսի 29-ին կայացրած որոշումից հետո։ Ախուրյանի համալիր մարզադպրոցի անձնակազմը, դեմ լինելով այս որոշմանը, գրություններ է հղել թե՛ Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանին, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և թե՛ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Նրանք խնդրել են վերանայել այն, քանի որ մարզադպրոցը կայացած կառույց է, իդեալական վիճակում է, ապահովված է գույքով, ջեռուցման համակարգով, Ախուրյանում միակն է, ուստիև թույլ չեն տա այն «քանդելու»։
Նրանք խնդրել են վերանայել այն, քանի որ մարզադպրոցը կայացած կառույց է, իդեալական վիճակում է, ապահովված է գույքով, ջեռուցման համակարգով, Ախուրյանում միակն է, ուստիև թույլ չեն տա այն «քանդելու»։
Կրքերն այնքան են բորբոքվել, որ այս հարցի շուրջ ծագած վիճաբանությունը տեղափոխվել է իրավապահների տիրույթ։