ՀՀ բժշկական կենտրոններում բուժում է ստանում ԼՂ–ից բռնի տեղահանված 180 մարդ. Բաղդասարյան
ՀՀ բժշկական կենտրոններում այս պահին բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 180 մարդ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ բուժառուներից 32–ի վիճակը ծանր է, 9–ինը՝ ծայրահեղ ծանր։
«Վերջին շաբաթվա ընթացքում 75 հիվանդ արդեն դուրս է գրվել բժշկական կենտրոններից, սակայն նրանք շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ»,– ընդգծեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով` ՀՀ պոլիկլինիկաներում այս պահին հաշվառված է 35 550 քաղաքացի: