Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է
ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակի անցկացվել դռնփակ։
Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին ասաց, թե դատարանին ասել են, որ ուզում են նիստը լինի դռնբաց, որ հանրությունն էլ իմանա՝ ինչ է կատարվում։ Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը։
«Սա իրավաչափ չէ, դատարանը նույնիսկ պատճառը չնշեց, թե ինչու է մերժում մեր միջնորդությունը»,- ասաց Ալեքսանյանը։