ՀԿ-ները կարող են դիմել գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական նոր հանձնաժողովում ընդգրկվելու համար
ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների (գտնվելու վայրն անհայտ) հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ:
Հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցչի թափուր տեղում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2023 թվականի նոյեմբերի 3-ը ներկայացնել իրենց դիմումները (այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով)` ըստ ներկայացված ձևաչափի: