Նեթանյահուն անգամ մեկ օր չի կարող մնալ իր պաշտոնին. Haaretz
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլևս գործունակ չէ։ Նա ոչ մի օր չի կարող մնալ իր պաշտոնում։ Մենք դա տեսանք շաբաթ երեկոյան, երբ գունատ և թուլացած, չնայած մեկ տոննա շպարին, նա կանգնեց խոսափողի առջև և արտասովոր ու ոչ բովանդակալից ելույթ ունեցավ։ Նրա դեմքն արտացոլում էր այն շոկը, որը նա ապրել էր։ Ակնհայտ է, որ նա ի վիճակի չէ ղեկավարել երկիրը պատերազմի ժամանակ: Այս մասին ասվում է Haaretz-ի հոդվածում։
«Եթե նա իսկապես ղեկավարի երկիրը, դա կլինի ոչ թե պատերազմ ՀԱՄԱՍ անվանվող նացիստական հրեշի դեմ, այլ պատերազմ նրա անձնական փրկության համար: Պատերազմի բոլոր քայլերը և բոլոր դիվանագիտական շփումները ուղղված են լինելու միայն մեկ նպատակի` իշխանության գոյատևմանը: Իսկ դա պատերազմում հաղթանակ չի ապահովի։ Դրա համար Նեթանյահուն պետք է հեռանա։
Նա ոչ միայն ոչնչացրեց իսրայելական հասարակությունը, թուլացրեց բանակը վերջին ինն ամիսների ընթացքում, նա ոչ միայն միայն ուժեղացրեց ՀԱՄԱՍ-ին և ապահովեց ֆինանսական միջոցների փոխանցումը, որոնք ծառայել են նրա ամրապնդման համար, և վերջապես, նա ոչ միայն 1400 մարդու սարսափելի կոտորածի և 200 հոգու առևանգման հիմնական պատասխանատուն է, այլև այժմ ակնհայտ էկզիստենցիալ վտանգ է ներկայացնում Իսրայել պետության և նրա քաղաքացիների համար:
Ամենաամոթալին այն է, որ նրանք, որոնք օգնում են Նեթանյահուին գոյատևել, ռազմական կաբինետի նոր նախարար Բենի Գանցն («Ազգային միաբանություն» կուսակցություն) ու նրա գործընկերներն են, որոնք նրա համար արյունով թաթախված փրկօղակ են դարձել, երբ միացել են կառավարությանը:
Նրանք ուժեղացնում են նրա իշխանությունը և պառակտում են ընդդիմությունը։ Զարմանալի է, որ Yisrael Beiteinu կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը սկզբունքորեն պատրաստ է ծառայել այս սրիկային, թեև պատերազմի նախօրեին նա ասում էր, որ ինքը հեռացրեց Նեթանյահուին: Նախկինում Լիբերմանի խոսքն արժեք ուներ, բայց Նեթանյահուն չսպասեց Գանցին և չի սպասի նաև Լիբերմանին։ Պատերազմի սկզբից ի վեր նրա առաջին խոսքերն ուղղված են ինքն իրեն փրկելու կենսական գործին։ Նա և իր խոսնակները շտապեցին սարսափելի կոտորածի մեջ մեղադրել բանակին, ռազմական հետախուզությանը, Շին Բեթի անվտանգության ծառայությանը, Գանցին և «անարխիստներին», այն օդաչուներին և մարտիկներին, ովքեր այժմ փրկում են երկիրը: Մինչդեռ ինքը ձյան պես ճերմակ է և ոչ մի բանում մեղավոր չէ»,-ասված է հոդվածում: