Կսպասենք ու կհասկանանք՝ արդյո՞ք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ. Սարգիս Խանդանյան
Հայաստանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։
«Այս պահին նման քննարկում ու խոսակցություն չկա», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա կրկնեց Նիկոլ Փաշինյանի ասածները՝ ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթաց։
Թե ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից՝ Խանդանյանն արձագանքեց. «Կսպասենք ու կհասկանանք՝ արդյո՞ք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ»։