ԻԻՀ ԶՈւ շտաբի պետը ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել Իսրայելի «խելահեղ ցեղասպանությունը» պաղեստինցիների դեմ
Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն-Բաղերին ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ նիստ գումարել Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո եւ ստիպել Իսրայելին «դադարեցնել իր գազանությունները», տեղեկացրել է Tasnim-ը։
Նա միջազգային կազմակերպություններին եւ հումանիտար հաստատություններին կոչ է արել դադարեցնել լռելը եւ կանխել ցեղասպանության շարունակումը։
ՄԱԿ-ին կոչ անելով արտահերթ նիստ գումարել՝ Բաղերին հայտարարել է, որ «սիոնիստների գազանությունների մասին լռությունը հավասարազոր կլինի համագործակցությանն իսրայելական վարչակարգի արյունահեղությանը»։
Նա մուսուլմանական կառավարություններին կոչ է արել մոբիլիզացնել ուժերը եւ միավորվել, որպեսզի կանխվի Գազայի հատվածում սիոնիստների սանձազերծած ցեղասպանությունը։