Իսրայելը Պաղեստինին է մեղադրում սեփական հիվանդանոցը հրթիռակոծելու մեջ
Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հրթիռ ընկնելու մասին հաղորդումները և տեղի ունեցածի հնարավոր պատճառ է համարում այն, որ ՀԱՄԱՍ-ը անհաջող կերպով հրթիռ է արձակել, հայտնել է իսրայելական i24 հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական բանակին։
«Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է դեպքը։ Պայթյունը կարող էր տեղի ունենալ ՀԱՄԱՍ-ի կողմից անհաջող կերպով հրթիռ արձակելու պատճառով»,- հայտնել է հեուստաալիքը։
Հիշեցնենք՝ Իսրայելը ավիահարված էր հասցրել Գազայի «Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցին», ինչի հետևանքով զոհերը գերազանցում են 500-ը: