Անհավանական դիետա․ 7 օրում՝ -7 կգ
Այս անհավանական դիետայի շնորհիվ հնարավոր է 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից։ Պարզապես հարկավոր է օրական 1–2 ժամը մեկ ուտել ստորև ներկայացված մթերքներից մեկը, գրում է fithacker.ru–ն։
Եվ այսպես...
Օր առաջին
Խաշած հավի փափկամիս (200 գրամ), խնձոր (2 հատ), նարինջ (1 հատ), անյուղ կաթնաշոռ (100 գրամ), անյուղ յոգուրտ (1 հատ), վարսակափաթիլից պատրաստված շիլա (100 գրամ)
Օր երկրորդ
Հնդկաձավարից պատրաստված շիլա (100 գրամ), թուրինջ (1 հատ), եփած տավարի միս (200 գրամ), 1 բաժակ անյուղ կեֆիր, սալորաչիր (100 գրամ), լոլիկ (2 հատ)
Օր երրորդ
1 բաժակ կաթ, մանդարին (4 հատ), տանձ (1 հատ), բրնձից պատրաստված շիլա (100 գրամ), բուլղարական պղպեղ (4 հատ), 1 բաժակ կանաչ թեյ, եփած կամ տապակած ձուկ (200 գրամ)
Օր չորրորդ
Ծիրանաչիր (100 գրամ), անյուղ կաթնաշոռ (150 գրամ), տանձ (2 հատ), եփած փափկամիս (200 գրամ), թարմ կաղամբ (200 գրամ), վարունգ (5 հատ)
Օր հինգերորդ
Ծովակաղամբ (100 գրամ), գազար (4 հատ), խնձոր (2 հատ), հնդկաձավարից պատրաստված շիլա (100 գրամ), 2 բաժակ սև թեյ, 1 բաժակ կաթ, եփած կամ տապակած ձուկ (200 գրամ)
Օր վեցերորդ
Հատապտուղներ (կարելի է նաև սառեցված, 200 գրամ), կորեկաձավարից պատրաստված շիլա (100 գրամ), եփած կամ շոգեխաշած բրոկկոլի (200 գրամ), եփած տավարի միս (150 գրամ), նարինջ (2 հատ)
Օր յոթերորդ
Անյուղ յոգուրտ (2 հատ), վարսակափաթիլից պատրաստված շիլա (100 գրամ), չամիչ (100 գրամ), հավի արգանակ (300 մլ), եփած փափկամիս (200 գրամ), տանձ (2 հատ), խնձոր (2 հատ), եփած բազուկ (100 գրամ), փոխանցում է Mediahub-ը։