Ռուսաստանի շահերը ճնշել անհնար է, այդ շահերի հետ պետք է հաշվի նստել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 24»-ի եթերում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն, ըստ որի վերընտրվելու դեպքում ինքը կմիավորի Եվրոպան՝ Ռուսաստանի նախագահին ճնշելու համար։ Ի պատասխան՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը շահերը ճնշել անհնար է։
«Կարծում եմ՝ խնդիրն իմ անձի մեջ չէ։ Խնդիրը մեր երկրի շահերն են։ Իսկ Ռուսաստանի շահերը ճնշել անհնար է, այդ շահերը պետք է հաշվի առնվեն»,- ասել է Պուտինը։