Մեցոլան աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը
Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եվրոպական խորհրդարանում՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
«Եվրոպան կշարունակի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար մարդասիրական հետևանքների վերացման հարցում: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և մեր համագործակցության ամրապնդմանը»,- գրել է Մեցոլան: