ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում բացեց իր օպերատիվ բազան
Այսօր ԵՄ առաքելությունը բացեց իր օպերատիվ բազան Եղեգնաձորում։
Այս մասին տեղեկացրել են առաքելության X-ի էջում:
Սա վերջին բազան էր, որը բացվեց առաքելության ծրագրի համաձայն:
ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր բազայի ժապավենը, որը կենտրոնանալու է հիմնականում Արարատի մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա: