ԱՄՆ-ն «խորապես մտահոգված է» Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված քաղաքական և անվտանգային բնույթի հարցերով. Պետդեպ
![](/timthumb.php?src=disc/17-10-23/2e8dbf50ba77403f45c4f857be4b7bc1.jpg&w=450)
Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված քաղաքական, տնտեսական, մարդասիրական և անվտանգային բնույթի հարցերով։ Այս մասին Turan-ի վաշինգտոնյան թղթակցին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրների ղեկավարությանը հասնել արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և այս ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն», — նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: