Մեկ օրում արձանագրվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ վարժական հավաքից խուսափելու՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության` 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ներգործության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սպանության, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, ջրերն աղտոտելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու, անառակաբարո արարք կատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, իրացնելու նպատակով կեղծ արժույթ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք իրացնելու և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 2 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: