Արարատ Միրզոյանը ցավակցել է Բրյուսելում Շվեդիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բելգիայում Շվեդիայի քաղաքացիների սպանության կապակցությամբ:
«Վշտացած եմ այն լուրից, որ Բրյուսելում սպանվել են Շվեդիայի երկու քաղաքացիներ, իսկ երրորդ անձը ծանր վիրավորվել է», - գրել է Միրզոյանը X սոցցանցում:
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: